Ձեռքերի խնամք
Ձեռքերը ջեռուցիչից հեռու պահեք. Արտակ Ղազարյան
«Մեր տարածաշրջանը գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում, այսինքն. ամռանը լինում է շատ շոգ, ձմռանը`ցուրտ: Նման ջերմային տատանումների պայմաններում մաշկը կորցնում է իր առաձգականությունը: Մեր խնդիրն է սնուցող քսուքներով օգնել վերականգնելու մաշկի բնական վիճակը»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը: Բժիշկն ընդգծել է. «Ձմռանը ջերմաստիճանի իջեցման պայմաններում արյան հոսքը դեպի մաշկի բաց հատվածները (ձեռքերը, դեմքը) դանդաղում է: Պատճառն անոթների սպազմն է, որի հետևանքով մաշկը կարող է չորանալ ու թեփոտել, երբեմն հնարավոր է նույնիսկ այտուցի զարգացում, ցավոտ հանգույցների առաջացում, որոնք, սովորաբար, ուղեկցվում են քորով»: Մաշկավեներաբանը նաև նշել է, որ նման նշանների դեպքում զարգանում է Ռեյնո հիվանդությունը:
«Այս հիվանդությունը կարող է զարգանալ նույնիսկ 0°C պայմաններում: Բժշկության մեջ այդ հիվանդությունը կոչվում է նաև «ձմեռուկ», որի առաջացման համար նպաստավոր են խոնավ եղանակները: Ձմեռուկից պաշտպանվելու առաջին պայմանը ձեռքերը տաք պահելն է: Դրա համար ցուրտ եղանակին անհրաժեշտ է ձեռնոցներ հագնել, կամ ձեռքերը գրպանները դնել, լվացվել միայն տաք ջրով, իսկ թեփոտման և ճաքերի առկայության դեպքում` օգտագործել սնուցող քսուքներ: Ռեյնո հիվանդությունը զարգանալու դեպքում անց է կացվում համակարգային բուժում: Արդյունավետ է նաև ժողովրդական բժշկության մեջ կիրառվող սագի յուղը»,- պարզաբանել է Ա. Ղազարյանն ու հավելել, թե ընդհանրապես ինչպես ձմռանը զերծ մնալ ցրտահարություններից: Ըստ զրուցակցի, կարևոր նախապայմաններից է` դրսից տուն գալիս ձեռքերն անմիջապես չմոտեցնել ջեռուցիչին, ջեռուցման մարտկոցներին: Ցանկալի է ձեռքերը տաքացնել շփման միջոցով: Ղազարյանը պնդում է, որ երկարատև ցուրտ պայմաններում գտնվելուց ցրտահարությունն անխուսափելի է, որի հետևանքով կարող է գրանցվել անգամ մաշկի մեռուկացում:
30.11.2011 Նաիրա
07.08.2012
Lana
10.12.2011
Aza Kasabyan
10.12.2011
Shnorhakalutyun lav u texin informacia haxordelu hamar. nyuti hexinakin:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ